Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 19.07.2006թ. թիվ 2129698 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, 31.10.2019թ. թիվ ԱՏ-31102019-06-0904 գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ տեղեկանքը, համայնքի ղեկավարի առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան փողոց 17 հասցեյում գտնվող, 06-007-0038-0025 կադաստրային ծածկագրի 0.0885 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս պետական գույքի կառավարման կոմիտեի:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը: |