Այսօր: Շաբաթ, 2 Օգոստոսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2025 թ.

ՀՀ ՄԱՐԶ ԼՈՌԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք․ Մ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 124/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԹՈՒՐ ՖՈՒՐԴԵՆԻԿԻ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԽԱՆՈՒԹԻ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով, 64-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021թ․ թիվ 698-Ն որոշմամբ, հիմքը ընդունելով, 21․12․2005թ․ թիվ 2136820 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, <<ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ>> ԱՁ-Ի կողմից կազմված հատակագծը՝ որոշում եմ․

 

1․ ՀՀ մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Մ․ Բաղրամյան փողոց 124/2 հասցեում գտնվող Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի շենքի զբաղեցրած 06-007-0306-0001 կադաստրային ծածկագրի մաս կազմող 0,0049 հա հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։

2․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, օրենքի ուժով 0,0049 հա հողամասի նկատմամբ, որը համաձայն 21․12․2005թ․ թիվ 2136820 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականի հանդիսանում է Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի շենքի զբաղեցրած հողամաս, ճանաչել Արթուր Ֆուրդենիկի Վարդումյանի սեփականության իրավունքը։

3․ Ստեփանավան քաղաքի 06-007-0306-0001 կադաստրային ծածկագրի մաս կազմող 0,0049 հա հողամասի սեփականության իրավունքի ճանաչման համար համայնքի բյուջե վճարել 141488 /մեկ հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ։

4․ Հաստատել 06-007-0306-0001 կադաստրային ծածկագրի մաս կազմող 0,0049 հա հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն <<ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ>> ԱՁ-Ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner