Երաժշտական և արվեստի դպրոցներին ազգային, փողային և լարային նվագարանների գծով 2023 թվականի ուսուցման համար 2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով) ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2111-Ն որոշման հավելված 5-ի աղյուսակ 9-ով սահմանված դպրոցների համամասնություններին համապատասխան` Ստեփանավանի «Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին 23 սովորողի համար հատկացվել է տարեկան 3050,4 ՀՀ դրամ: 2023 թվականի հունվարի 23-ին կնքված պայմանագրի համաձայն՝ սովորողներին տրվող վարձավճարները կրճատվել է և դարձել է 14 սովորողի համար: 9 սովորողի ուսման վարձը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 162000 ՀՀ դրամ 2023 թվականի ուսումնական տարին ավարտելու համար: Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել չվճարելու 9 սովորողի հաշվով 162000 ՀՀ դրամի չափով վարձավճար մինչև 2023 թվականի ուսումնական տարվա ավարտը (կցվում է պայմանագիրը):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |