Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը: Ստեփանավան համայնքը ցանկանում է օգտագործել այս հնարավորությունը և մասնակցել դրամաշնորհին, որի արդյունքում Ստեփանավան համայնքում կլուծվի համայնքային կարևորության որևէ խնդիր: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Տալ հավանություն «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար: |