Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ 12.04.2018թ. N 12042018-06-0040, 17.05.2018թ. N 17052018-06-0012, 17.05.2018թ. N 17052018-06-0009, և 17.05.2018թ. N 17052018-06-0011 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները և ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (528 ՀՀ դրամ):
•Ստեփանավան համայնքի 06-007-0008-0063 ծածկագրի Բաղրամյան փողոց 67/4 հասցեում գտնվող 0.0042 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
•Ստեփանավան համայնքի 06-007-0201-0005 ծածկագրի Վ.Բալայան փողոց 87/3 հասցեում գտնվող 0.0064 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
•Ստեփանավան համայնքի 06-007-0201-0006 ծածկագրի Վ.Բալայան փողոց 87/4 հասցեում գտնվող 0.006227 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը:
•Ստեփանավան համայնքի 06-007-0201-0007 ծածկագրի Վ.Բալայան փողոց 87/5 հասցեում գտնվող 0.0051 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաը: |