Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 14-ի Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 36-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուրասար գյուղական համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 08-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուրասարի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 16-Ա որոշումը:
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղական համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 16-ի Կաթնաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին թիվ 19-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |