Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 59-րդ հոդվածներով 01.06.2010թ. թիվ 186-Ն կադաստրային հատակագծերում և կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրամանով և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի հատակագիծը, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
- Ստեփանավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հետ կապված անճշտությունների ուղղման համար Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող, համաձայն <<ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծերի՝ 06-007-0019-0015 ծածկագրից տարանջատված 68.67 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 06-007-0038-0004 155.03 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ, քանի որ գոյություն չունեն այլ անձանց պատկանելու վերաբերյալ որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, այն Հայաստանի Հանրապետության կառավարության 09.06.2005թ. թիվ 570-Ն որոշմամբ չի ընդգրկվել համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, ուստի առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի 2-րդ գլխի 5-րդ կետով նշված հողամասերի նկատմամբ ճանաչել համայնքի սեփականության իրավունքը և միացնել համայնքի հողային ֆոնդին:
- Հիմք ընդունելով համայնքի գլխավոր հատակագիծը՝ 06-007-0019-0015 ծածկագրից 68.67 քմ մակերեսով և 06-007-0038-0004 ծածկագրից 155.03 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերի, որոնք ընգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
- Հողամասերի սահմանները որոշվում են <<ՄԵԼ ԵՎ ՄԻԼ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՌԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|