Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. ապրիլի 12-ի N 286-Ն որոշման 8-րդ մասով և հիմք ընդունելով 09.12.2019թ. N9122019-06-0044 և 09.12.2019թ. N09122019-06-0064 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`
Տալ հավանություն համայնքային սեփականության հողերը վարձակալությամբ տրամադրելուն
ա/ Ստեփանավան համայնք, գ. Որասար գյուղատնտեսական նշանակության արոտ, ծածկագիր` 06-106-0114-0001, մակերեսը 3.01 հա: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 19400 / տասինը հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Վարձակալուոյան ժամկետը 25 տարի:
բ/ Ստեփանավան համայնք, գ. Ուրասար գյուղատնտեսական նշանակության վարելահող, ծածկագիր` 06-104-0114-0016, մակերեսը 3.6194 հա: Տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 33000 /երեսուներեք հազար/ ՀՀ դրամ: Վարձակալութայան ժամկետը 25 տարի: