Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեղծել «Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն՝ Ստեփանավանի Արմանիս, Ուրասար Կաթնաղբյուր վարչական բնակավայրերում գործունեություն իրականացնելու համար։
2. Հաստատել «Ստեփանավանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
3. Հաստատության գործունեության առարկան և նպատակը նախադպրոցական կրթական բնույթի գործունեության իրականացումն է:
4. Հաստատել նոր ստեղծվող կազմակերպությանը հանձնվող և ամրացվող գույքի կազմը և արժեքը համաձայն 3 հավելվածի: |