Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 95
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է

1. Համաձայնություն տալ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեղական զարգացման հիմնադրամ» ծրագրի «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրային հայտ-առաջարկի իրականացմանը և դրա շրջանակներում նախատեսված միջոցառումների համաֆինասվորման նպատակով Ստեփանավան համայնքի 2026թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։ Ծրագրի բյուջեն կազմում է 32000000/երեսուներկու միլիոն/ ՀՀ դրամ, որից 20%-ը համայնքի ֆինանսավորմամբ և կազմում է 6400000/ վեց միլիոն չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner