|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 09  հուլիսի  2024 թվականի N 658
 | 
| ԱՆՀԱՏ  ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ  ԵՎ  ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԻ  ԱՐՏԱԴՐԱՆՔԻ  ՎԱՃԱՌՔԻ  
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ
 | 
| 
   Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանի 2024 թվականի հուլիսի 08-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ՝ որոշում եմ. 1. Ստեփանավան համայնքի Ս. Նշան փողոց թիվ 50 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանի հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար՝ 01.07.2024-30.09.2024թթ.: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ՝ Է. Ռևազյանին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |