Հիմք ընդունելով Անաիդա Գրիշայի Ամբարդանյանի կողմից ներկայացված դիմումը «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 04.11.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20241028-84-8464644, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011NNNF3QV, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան հասցեով 06-007-0215-0007 կադաստրային ծածկագրում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան փողոց 2-րդ փակուղի 4 բնակելի տուն:
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 04.12.2024թ. թիվ 1236 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: