Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 55 ՀԱՍՑԵԻ, 20.02.2020Թ․ ԹԻՎ 20022020-06-0024 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՂԱԴԻՐՔԸ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԸ ՃՇՏԵԼՈՒ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԴԻՐՔՈՎ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հասմիկ Հայկի Եկմալյանի կողմից 03.11.2025թ. ներկայացված 2653 դիմումը, 20.02.2020թ․ թիվ 20022020-06-0024 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․

1. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0043-0019 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.06375 հա:
2. Կատարել ճշտված մակերեսով և սահմանային չափերով հողամասի տեղադիրքի ուղղում՝ համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
3. Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին թիվ 698-Ն որոշումը, ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Միլիոնի փողոց թիվ 55 հասցեի 06-007-0043-0019 կադաստրային ծածկագրի, ճշտված տեղադիրքով, սահմանային չափերով և մակերեսով, 0.06375 հա հողամասի նկատմամբ ճանաչել Հասմիկ Հայկի Եկմալյանի սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասքան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner