2025 թվականի փետրվարի 12-ի դրությամբ սեփականության իրավունքով Ստեփանավան համայնքի տարածքում քաղաքացի Սարգիս Մեսրոպի Հարությունյանի (Հասցե՝ Լոռու մարզ, գ․ Բովաձոր, 1 փողոց, 14 տուն) անվամբ գրանցված NISSAN ELGRAND 2.5 մակնիշի 35QU687 հաշվառման համարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գումարը կազմում է 69271 /վաթսունինը հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, որից գույքահարկի ապառք՝ 55500 /հիսունհինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, գույքահարկի տույժ՝ 13771 /տասներեք հազար յոթ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2018-2024թ․ ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի վճարման ենթակա գումարը գանձելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 21-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Սարգիս Մեսրոպի Հարությունյանը։ Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
2025 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 15 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը և 401-րդ հոդվածը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով որոշում եմ.
- Քաղաքացի Սարգիս Մեսրոպի Հարությունյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 69271 /վաթսունինը հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի գույքահարկի գումար:
- Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին։
- Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
- Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
- 2020 թվականը ներառյալ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255101454 հաշվարկային հաշվին։ Սկսած 2021 թվականից փոխադրամիջոցի գույքահարկի գումարը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255002538 հաշվարկային հաշվին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: