Հիմք ընդունելով Բուրաստան Պետրոսի Հունանյանի լիազորված անձ Ակսել Սաշիկի Ալեքսանյանի կողմից 26.02.2025թ. ներկայացված թիվ 419 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.06.1991թ. թիվ 4 որոշումից քաղվածքը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 23.01.2024թ. լիազորագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20240326-64-7807961, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի 06-007-0723-0013 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.12053 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի 06-007-0723-0013 կադաստրային ծածկագրի տակ գտվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0.12053 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Բուրաստան Պետրոսի Հունանյանին, Վրեժ Վիգենի Հունանյանին, Վարուժան Վիգենի Հունանյանին, Վահագ Վիգենի Հունանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: