Հիմք ընդունելով Մարինե Սերյոժայի Այվազյանի /ծնված 12.05.1963թ. անձնագիր AS0228542, տրված 13.06.2018թ. 053-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, 08.08.2025թ. Կադաստրի կողմից տրամադրված Կ-08082025-06-0184 գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 28.07.2025թ. թիվ 911 որոշումը, 11.06.2025թ. N Ստ-320 ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նիստից 06.09.1989 թվականի թիվ 12 արձանագրությունից քաղվածքը, Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 15.09.2025թ. տրամադրված հողային բարեփոխումների և տեղական սեփականաշնորհման հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում՝ որոշում եմ․
1. ՀՀ Մարզ Լոռի համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. 06-007-0158-0027 կադաստրային ծածկագրում գտնվող, համաձայն 11.06.2025թ. N Ստ-320 ժողովրդական պատգամավորների Ստեփանավանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նիստից 06.09.1989 թվականի թիվ 12 արձանագրությունից քաղվածքի և հողային բարեփոխումների և տեղական սեփականաշնորհման հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքի 0.06 հա մակերեսով հողամասը, «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի փաստացի կազմում է 0.05976 հա, որի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Մարինե Սերյոժայի Այվազյանի սեփականության իրավունքը։
2․Հաստատել՝ 06-007-0158-0027 կադաստրային ծածկագրի 0.05976 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գորխծառնական նշանակության հողամասի սահմանային չափերը և մակերեսը համաձայն «ԱՐՏՅՈՄ ՍԱՔԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի։
3․Համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի կողմից 27.06.2018թ. ելից թիվ 22/48-503 տեղեկանքի համաձայն, կատարվել է ազգանվան փոփոխություն վերը նշված արձանագրությունից քաղվածքի իրավատեր Մարինե Սերյոժայի Առաքելյանի ազգանունը փոխվել է «Այվազյան» ազգանունով։
4․Համաձայն հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15 մարտի 1991թ. թիվ 2 որոշումից քաղվածքի՝ տրված 15.09.2025թ., նշված ծածկագրի հողամասը սեփականաշնորհվել է Մարինե Սերյոժայի Այվազյանին մեկ անձով:
5․Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք։
6․Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 28 հուլիսի 2025թ. թիվ 911 որոշումը:
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից։ Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի կոմիտեի միավորված մարզային ստորաբաժանումում։