Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 դեկտեմբերի 2024 թ.

ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ԱՇՈՏ-ԵՐԿԱԹ 17Ա ՀԱՍՑԵԻ, ԹԻՎ 2539279 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Տաթևիկ Համլետի Գալստյանի կողմից ներկայացված 26.11.2024թ. թիվ Գ-1374 դիմումը՝ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Աշոտ-Երկաթ 17ա հասցեի հողամասի անշարժ գույքի միավորի կադաստրային քարտեզի տեղադիրքին համապատասխանեցնելու և կադաստրային ծածկագիրը ճշտելու մասին, 23.09.2008թ. թիվ 2539279 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.

1. Ճշտել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Աշոտ-Երկաթ 17ա հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0128-0038 կադաստրային ծածկագրում:
2. Հաստատել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 06-007-0128-0038 կադաստրային ծածկագրի հողամասի տեղադիրքի ուղղումը համաձայն «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված՝ համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner