Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 122-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2022 թվականի N 122-Ն

ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի հիմունքներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ «Գնումների գործընթացը կազմակերպելու» կարգի 23-րդ կետի, 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է`

1. Ստեփանավան համայնքի ամանորյա տոնական զարդարման գործընթացը կազմակերպելու նպատակով թույլատրել «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին գնումը իրականացնել հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ընթացակարգով, քանի որ գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով հնարավոր չէ իրականացնել և այլ ձևերի կիրառման դեպքում պայամանգիրը կկնքվի առնվազն 20 օրացուցային օր հետո և անհնար կլինի իրականացնել գնման առարկայի տեխնիկական բնութագրով նախատեսված աշխատանքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -16

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ

ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ

ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner