Հիմք ընդունելով Միքայել Սարգսի Հակոբյանի կողմից ներկայացված 10.07.2025թ. թիվ 1569 դիմումը, Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի որոշումից խաղվածքը՝ 25 ապրիլի 1990թ. թիվ 6 արձ․, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, որոշում եմ.
1. Վերահատկացնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0161-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.06 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0161-0007 կադաստրային ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը 0.06 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Միքայել Սարգսի Հակոբյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: