Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1060
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 1060

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԹՈՒՐ ՇԱՎԱՐՇԻ ԽՈՋԱՄԻՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 113-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2025 թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետով հարուցվել է վարչական վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հիմքով, այն է՝ Ստեփանավան քաղաքային համայնքում ընտանի կենդանիները պահելու կանոնների խախտում՝ չնախատեսված վայրերով կենդանիներին դեպի արոտավայր ուղեկցում և կենդանիների կենսագործունեության արդյունքներով փողոցների և մայթերի աղտոտում։ Իրավախախտումը թույլ է տրվել Ստեփանավան քաղաքի բնակիչ Արթուր Շավարշի Խոջամիրյանի կողմից՝ Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոցով իր անասուններին արոտավայր ուղեկցելու հետևանքով։ Հաշվի առնելով վերոնշյալ փաստական հանգամանքները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29․1, 30-րդ, 34-րդ, 38-րդ, 58-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածների դրույթներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, Ստեփանավան համայնքի ավագանու 07 մայիսի 2025 թվականի թիվ 42-Ա որոշմամբ,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ որոշում եմ․

1․ Արթուր Շավարշի Խոջամիրյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամի չափով։
2 Տուգանքը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Ստեփանավանի համայնքապետարանի 900255101140 հաշվարկային հաշվին՝ վճարման անդորրագրի «նպատակ» դաշտում պարտադիր նշելով սույն որոշման համարը։
3. Սույն որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել Արթուր Շավարշի Խոջամիրյանին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Շավարշի Խոջամիրյանի իրազեկման հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:
6․ Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner