Հիմք ընդունելով Թելլու Իսկյանդարի Դալլաքյանի կողմից 20.08.2025թ. ներկայացված թիվ 1911 դիմումը, 20.06.2025թ. տրված թիվ 2135848 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, «Օլյա Տրանդաֆիլովա» ԱՁ -ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011ZCMPXU3 ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Գ Նժդեհի փողոց հասցեով 06-007-0085-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0089 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, քաղաք Ստեփանավան Ի. Բոնդարևի փողոց 13 խանութ: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: