Հիմք ընդունելով 15․04․2015թ․ թիվ 15042015-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 16․02․1994թ․ թիվ սեփականության վկայագիրը, պատգամավորների Ստեփանավանի քաղաքային խորհրդի գործկոմի 10․02․1994թ․ թիվ 2 արձանագրությունից քաղվածքը, Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. 15․04․2015թ․ թիվ 15042015-06-0012 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար հիմք ընդունել 16․02․1994թ․ սեփականության վկայագիրը, որի տրամադրման համար հիմք է հանդիսացել պատգամավորների Ստեփանավանի քաղաքային խորհրդի գործկոմի 10․02․1994թ․ թիվ 2 արձանագրությունից քաղվածքը, համաձայն որի Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան ք․ Ստեփանավան Վիրահայոց մայրուղի 12/4 հասցեի անշարժ գույքը սեփականաշնորհվել է միայն Սիլվա Ջանիբեկի Ղալայանի անվամբ և անշարժ գույքի նկատմամբ Ստեփանավան համայնքի ղեկավարի 02․04․2015թ․ թիվ 62 որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը՝ մեկ անձով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: