Հիմք ընդունելով <<ԳԵՈԿԱԴ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծերը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան հմայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0038-0031 կադաստրային ծածակագրից առանձնացված, 0.01052 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքը փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։