Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 նոյեմբերի 2024 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 06-007-0107-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔՈԹԵՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.01879 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՐՍԵՂ ԱՇՈՏԻ ԶԵՔԻՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ԶԵՔԻՅԱՆԻ, ԱՇՈՏ ԲԱՐՍԵՂԻ ԶԵՔԻՅԱՆԻ,ԴԱՎԻԹ ԲԱՐՍԵՂԻ ԶԵՔԻՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Բարսեղ Աշոտի Զեքիյանի /Ռ.Դ. անձնագիր 97 04 252584/ լիազորված անձ Լևոն Աշոտի Քալանթարյանի կողմից ներկայացված թիվ Ք-1346 դիմումը, 29.07.2005թ. թիվ 23082024-06-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, 25.10.2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցամատյան 236, 17.09.2024թ. տրված լիազորագիրը՝ գրանցամատյան 80, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված հատակագիծը, և այն հանգամանքը, որ քոթեջի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.01879 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, սեփականաշնորհված քոթեջը իրենից ներկայացնում է քաղաքացիներին օրենքով սահմանաված կարգով սեփականաշնորհված սակավաբնակարան բնակելի տուն և ղեկավարվելով ՀՀ hողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով ՝ որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0107-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, քոթեջի սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.01864 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Բարսեղ Աշոտի Զեքիյանի 2/5, Սուսաննա Զեքիյանի 1/5, Աշոտ Բարսեղի Զեքիյանի 1/5, Դավիթ Բարսեղի Զեքիյանի 1/5 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
2. Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հողամասի սահմանները որոշվում են «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Փոփոխել ք. Ստեփանավան, Վիրահայոց փողոց թիվ 11/2 հասցեի քոթեջի գործառնական նշանակությունը բնակելի տուն գործառնական նշանակության:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
6. Որոշումից ծագող իրավունքները ենթակաեն պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner