Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ ԹԻՎ 83/4 ՀԱՍՑԵԻ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք ընդունելով 10.09.2024թ. թիվ 10092024-06-0067 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավանի համայնքապետարանի ճարտարապետական խորհրդի արձանագրությունը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ

1. ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վիրահայոց մայրուղի թիվ 83/4 հասցեում գտնվող, 06-007-0107-0030 կադաստրային ծածկագրով, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 13.26 քմ ներքին մակերեսով խանութը 144.283 /հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0.0032 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 39.100 /երեսունինը հազար հարյուր/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Համլետ Սարգիսի Ազիբեկյանին:
2. Առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի համար օտարման գումարը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255001407 հաշվեհամարին, իսկ հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը, անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255101371 հաշվեհամարին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնին մեկամսյա ժամկետում Համլետ Սարգիսի Ազիբեկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել խանութի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner