Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/30 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով 11.11.2024թ. թիվ 18112024-06-0058 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ որոշում եմ.

1. ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Գ. Նժդեհի փողոց 19/30 հասցեում 06-007-0086-0219 ծածկագրում գտնվող, այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 36.43 քմ ներքին մակերեսով ավտոտնակը 71740 /յոթանասունմեկ հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամով և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 90,5 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 401983 /չորս հարյուր մեկ հազար ինը հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռոբերտ Սարգսի Մոսիկյանին:
2. Ավտոտնակի և հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջեյի 90005290003 հաշվեհամարին:
3. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner