|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հունիսի 2025 թվականի N 728 |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ Ք․ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ՐԱՖՖԻ 18 ՀԱՍՑԵԻ, 19․01․2011Թ․ ԹԻՎ 2499397 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ԾԱԾԿԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Աիդա Գարեգինի Գրիգորյանի կողմից ներկայացված 15․05․2025թ․ դիմումը, 19․01․2011թ․ թիվ 2499397 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․ 1. Ճշտել Լոռու մարզ ք․ Ստեփանավան Րաֆֆի 18 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0086-0025 կադաստրային ծածկագրի տակ: 2. Հաստատել բնակավայրերի հասարակական կառուցապատման 06-007-0086-0025 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը՝ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|