Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով և ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում և Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում 05.11.2024թ. տեղի ունեցած հանրային լսումներն ու քննարկումները և հաշվի առնելով Ստեփանավան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Տալ նախնական համաձայնություն ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի և Ուրասար բնակավայրի վարչական տարածքում «Ստեփձոր-1» ՍՊԸ-ի կողմից «Չքնաղ-1» ՓՀԷԿ կառուցելու նպատակով աշխատանքեր իրականացնելու համար։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |