|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
19 հունիսի 2025 թվականի N 04 |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ |
Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (հունիսի 21-ի ՀO- 110-Ն) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. նոյեմբերի 19-Ի « Հանրության իրազեկման և հանրային լսումների ծանուցման բովանդակությունը, հանրային լսումների ընթացակարգը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում շահագրգիռ հանրության կարծիքների, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ ( խմբագրված 28.12.2023- N 2343-Ն) սահմանված կարգի համաձայն Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի նիստերի դահլիճում 2025թ. հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ին «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից 110/35/10կՎ «Ստեփանավան» և «Տաշիր» ենթակայանների 2-րդ սնուցումների ապահովումը նոր կառուցվող 110կՎ «Ստեփանավան-2» օդային գծով նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ տեղի կունենա հանրային քննարկում։ Շահագրգիռ անձինք կարող են Ստեփանավանի համայնքապետարանում ծանոթանալ փաստաթղթերին և դրանց վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կամ կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (stepanavan.hamaynqapetaran@gmail.com): Հանրային լսման պատասխանատու՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժ/պ՝ Արսեն Ավագյան, հեռ․ 0256-2-22-33, էլ․ փոստ stepanavan.hamaynqapetaran@gmail.com: |
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|