Հիմք ընդունելով Սամվել Ռուբենի Հունանյանի կողմից 05.02.2025թ. ներկայացված թիվ 229 դիմումը, 04.09.1995թ. թիվ 025278 հողի սեփականության իրավունքի պետական ակտը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ 510-Ն օրենքով` որոշում եմ.
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0255-0073 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0.18 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը:
ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքի 06-007-0255-0073 կադաստրային ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մակերեսը՝ 0.18 հա
բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Սամվել Ռուբենի Հունանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: