2025 թվականի մարտի 20-ի դրությամբ, քաղաքացի Հայկ Վրույրի Կիրակոսյանի (Հասցե՝ ք․ Ստեփանավան, Աշոտաբերդ փողոց, 14շ, 13 բն) անվամբ գրանցված համանքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման N 414 պայմանագրի (կնքված 31.08.2010թ-ին) վարձավճարը կազմում է՝ 100556 /մեկ հարյուր հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ: Նշված գումարը առաջացել է 2022-2025թթ. ընկած ժամանակահատվածում համանքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագրային պարտավորությունները չկատարման արդյունքում և տվյալ գումարը ենթակա է գանձման:
Վերոգրյալի կապակցությամբ 2025 թվականաի մարտի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ ժամանակին չվճարված համանքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրային պարտավորության գծով վճարման ենքակա գումարը գանձերու նպատակով։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 2025 թվականաի ապրիլի 3-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Հայկ Վրույրի Կիրակոսյանը։
Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։ 2025 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած վարչական վարույթի լսումների վերաբերյալ կազմվել է թիվ 39 արձանագրությունը։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 56-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ հոդվածները, ՀՀ քաղացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի դրույթները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը որոշում եմ.
1. Քաղաքացի Հայկ Վրույրի Կիրակոսյանից հօգուտ Ստեփանավան համայնքի բյուջե գանձել՝ 100556 /մեկ հարյուր հազար հինգ հարյուր հիսունվեց/ / ՀՀ դրամ, որպես համանքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի չվճարված վարձավճարի գումար:
2. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել պարտապանին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ստեփանավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկման հաջորդ օրվանից: