Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 03.02.2025թ. թիվ 152 որոշման մեջ ավելացնել 2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․ 06-007-0241-0005 կադաստրային ծածկագրի հողամասում գտնվող 06-007-0241-0005-001 կադաստրային ծածկագրով 431.5 քմ մակերեսով` արտադրական նպատակային նշանակության, տեսակը՝ արտադրամաս, շինության նպատակային նշանակությունը և տեսակը առանց կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փոխադրել հասարակական կառուցապատման նպատակային նշանակության հյուրատուն տեսակի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինությունը փոփոխության չի ենթարկվել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: