Հիմք ընդունելով Սերյոժա Նիկոլայի Լակտիոնովի կողմից ներկայացված 12․05․2025թ․ թիվ 1035 դիմումը, 01․03․2005թ․ թիվ 14042025-06-0011 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․
1. Ճշտել մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Սայաթ-Նովայի փողոց 2-րդ նրբանցք 8 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0223-0042 կադաստրային ծածկագրի տակ:
2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0223-0042 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը՝ համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի:
3. Համաձայն «ՍԱՄՎԵԼ ԿԱՄՍԱՐԻ ՖՐԱՆԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի ճշտել 06-007-0223-0042 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսը՝ 0.03978 հա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: