Հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ» ՍՊԸ -ի կողմից տրամադրված տեղագրական հատակագիծը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 08.09.2025թ. թիվ 1035 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06042VEHHETV ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1.ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, գյուղ Ուրասար հասցեով 06-106-0134-0042 կադաստրային ծածկագրից առանձնացված 2.09988 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, գյուղ Ուրասար 15 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: