|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2024 թվականի N 581 |
ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 27 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵԻ 06-007-0012-0039 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ ՍՈՒՍԱՆՆԱ ԳՈՒՐԳԵՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԻ ՃՇՏՄԱՆ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Սուսաննա Գուրգենի Գրիգորյանի կողմից ներկայացված 31.05.2024թ. թիվ Գ-570 դիմումը, 07.07.2010թ. տրված թիվ 2485811 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը և բաժանման սխեման, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ ` որոշում եմ. 1. Ճշտել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ք. Ստեփանավան Մ. Բաղրամյան փողոց, 27 բնակելի տուն հասցեի, 06-007-0012-0039 կադաստրային ծածկագրի համաձայն թիվ 2485811 սեփականության վկայականի պետական գրանցում ստացած հողամասի սահմանային չափերը և մակերեսը «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի, ըստ որի հողամասի մակերեսը կազմում է 0.02982 հա պետական գրանցում ստացած 0.0298 հա-ի փոխարեն: 2. Նշված հասցեի անշարժ գույքի ճշտված սահմանային չափերով և 0.02982 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որը չի խախտում այլ անձանց իրավունքը, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել Սուսաննա Գուրգենի Գրիգորյանի սեփականության իրավունքը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|