Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 24.01.2025Թ. ԹԻՎ 120 որոշման մեջ ավելացնել 4-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան քաղաքում գտնվող 06-007-0044-0006 կադաստրային ծածկագրի հողամասի վրա առկա է 2010թ. ինքնակամ կառուցված և չհաշվառված 13.10 քմ ներքին մակերեսով մառան և 9,92 քմ ներքին մակերեսով անասնաշենք:
2. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 24.01.2025Թ. ԹԻՎ 120 որոշման 4-րդ կետը կարդալ որպես 5-րդ կետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: