Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0055-0010 կադաստրային ծածկագրով 0.0721 հա մակերեսով, Հ. Մեսրոպյան փողոց թիվ 45 հասցեով հողամասը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0055-0010 կադաստրային ծածկագրով 0.0721 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, Հ. Մեսրոպյան փողոց թիվ 46 փոստային հասցեում գտնվող հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով: Մեկնարկային գին սահմանել՝ 2884000 /երկու միլիոն ութ հարյուր ութսունչորս հազար/ ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |