Հիմք ընդունելով Սերոբ Միխաիլի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 0602233NRZSD, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան գյուղ Արմանիս հասցեում գտնվող 06-007-0723-0012 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան գ. Արմանիս 4-րդ փողոց 9 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: