Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1105
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 նոյեմբերի 2024 թվականի N 1105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ ԹԻՎ 83/4 ՀԱՍՑԵԻ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 10.09.2024թ. թիվ 10092024-06-0067 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավանի համայնքապետարանի ճարտարապետական խորհրդի արձանագրությունը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.

1.     ՀՀ մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Վիրահայոց մայրուղի թիվ 83/4 հասցեում գտնվող, 06-007-0107-0030 կադաստրային ծածկագրով, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 13.26 քմ  ներքին մակերեսով խանութը  144.283 /հարյուր քառասունչորս հազար երկու հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ և շինությամբ զբաղեցված և սպասարկման համար նախատեսված ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 0.0032 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի սահմանված չափով՝ 39.100 /երեսունինը հազար հարյուր/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Համլետ Սարգիսի Ազիբեկյանին:

2.     Առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտի համար օտարման գումարը անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255001407 հաշվեհամարին, իսկ հողամասի օտարման համար կադաստրային արժեքի վճարման գումարը, անհրաժեշտ է վճարել համայնքապետարանի 900255101371 հաշվեհամարին:

3.    Համայնքապետարանի աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնին մեկամսյա ժամկետում Համլետ Սարգիսի Ազիբեկյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել խանութի և հողամասի առուվաճառքի պայմանագիր:

4.    Պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner