Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ․ թիվ 266-Ա որոշումը, 16․07․2015թ․ N 16072015-06-0020 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ՝ որոշում եմ
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան հմայնքի սեփականությունը հանդիսացող 06-106-0134-0036 կադաստրային ծածակագրի, 0.30055 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։