|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 փետրվարի 2025 թվականի N 07-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒՐԱՍԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ 06-106-0133-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԻ 0,4 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշումով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 03.04.2024թ. 03042024-06-0076 սեփականության վկայականը, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.12.2024թ. թիվ 2/փ 519 դրական եզրակացությունը Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռու-5 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխությանը՝ Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի վարչական սահմանում գտնվող 06-106-0133-0008 կադաստրային ծածակագրի 0.04 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի հողեր գործառնական նշանակության: 2. Համայնքի ղեկավարին՝ նշված փոփոխություններն արտացոլել Ուրասար բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով ապահովել Ուրասար բնակավայրի հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները: |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|