Հիմք ընդունելով Ստեփանավան քաղաքի բնակիչ Ռոբերտ Աշոտի Մկրտչյանի / ծնված 02.03.1946թ․, անձնագիր AU 0465758 / դիմումը, «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, 01.11.1991թ. տրված ժողովրդական դեպուտատների Ստեփանավանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի բնակելի տարածության թիվ 825/91 օրդերը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, 3-րդ և 57-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածԻ 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 3-րդ կետի ը ենթակետով՝ որոշում եմ․
1. Վերականգնել Ստեփանավան քաղաքի 06-007-0110-0008 կադաստրային ծածկագրում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված 0.02552 հա հողամասի հողհատկացման հիմքերը՝
ա/ Ստեփանավան քաղաքի 06-007-0110-0008 կադաստրային ծածկագրի հողամասի մակերեսի չափը 0.02552 հա
բ/ սահմանել վերը նշված ծածկագրի հողամասի սահմանային չափերը համաձայն «Սամվել Ֆրանգյան Կամսարի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.02552 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ չեն պահպանվել հողհատկացման հիմքերը, որը չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել Ռոբերտ Աշոտի Մկրտչյանին, Ռուզաննա Ռոբերտի Մկրտչյանին, Սամվել Ռոբերտի Մկրտչյանին, Արմեն Ռոբերտի Մկրտչյանին և Վիոլետա Գևորգի Մկրտչյանին ու մինչև 2001թ. կառուցված բնակելի տան նկատմամբ օրենքի ուժով անհատույց ճանաչել նրանց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
3. Ստեփանավան քաղաքի 06-007-0110-0008 կադաստրային ծածկագրի բնակելի կառուցապատման հողամասում, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների և հարկադիր սերվիտուտ չառաջացնող՝ 1992թ. կառուցված նկուղի՝ 80.90 քմ ներքին մակերեսով, բնակելի տան առաջին հարկի՝ 86.50քմ ներքին մակերեսով, բնակելի տան երկրորդ հարկի՝ 94.12 ներքին մակերեսով, նկատմամբ համաձայն հավելվածի ճանաչել Ռոբերտ Աշոտի Մկրտչյանի, Ռուզաննա Ռոբերտի Մկրտչյանի, Սամվել Ռոբերտի Մկրտչյանի, Արմեն Ռոբերտի Մկրտչյանի և Վիոլետա Գևորգի Մկրտչյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: