Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Սերյոժա Հովասափյանի 2025 թվականի հուլիսի 07-ի հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 24.12.2024թ. թիվ 131-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1. Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 111/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Սերյոժա Հովասափյանի հայտը բավարարել և նրան տալ հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի համար՝ 01.07.2025-30.09.2025թթ. :
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիսյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: