Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2024 թ.

«ՕԶՈՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐՏՅՈՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանավան համայնքի վարչական տարածքում «Օզոն հանգստյան տուն» ՍՊԸ-Ի տնօրեն Արտյոմ Շահբազյանը 2024 թվականի նոյեմբերի 04-ինհայտ է ներկայացրել համայնքապետարան իր ձեռնարկատիրական  օբյեկտում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար:

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 08.04.2022թ. «Ստեփանավանհամայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 29-Ն որոշումը և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և Ստեփանավան համայնքի ավագանու 23.01.2024թ. թիվ 03-Ն որոշմամբ`  որոշում եմ.

  1. Ստեփանավան համայնքի Ավետիսյան փողոցի թիվ 1.1/1 հասցեում գործող «Օզոն հանգստյան տուն» ՍՊԸ-Ի տնօրեն Արտյոմ Շահբազյանի հայտը բավարարել և նրան տալ Բաղրամյան փողոցի սկզբնամասում այլ արտաքին գովազդի 3.6 քմ տեղադրման թույլտվություն ընթացիկ տարվա 01.01.2024-31.12.2024թթ. ժամանակահատվածի համար:
  2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հ. Մովսիասյանին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
  3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner