Հիմք ընդունելով Գագիկ Սեյրանի Սուքիասյանի լիազորված անձ Մարինե Ավագի Սուքիասյանի /անձնագիր՝ AS0646664 տրված 11.06.2019թ. 053-ի կողմից/ կողմից ներկայացված դիմումը, 02.02.2009թ. թիվ 2496418 սեփականության իրավունքի գրանցման վկայականը Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագծերը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24 կետով, 43-րդ հոդվածով որոշում եմ․
1. Գագիկ Սեյրանի Սուքիասյանին համաձայն թիվ 2496418 վկայականի սեփականության իրավունքով պատկանող 0.0108 հա խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխադրել հասարակական գործառնական նշանակության հողամասի:
2. Նշված հողամասի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից կայացվել է նաև 08.11.2024թ. թիվ 1118 որոշում, որի համաձայն որոշման 2-րդ կետում առկա է դրա վերաբերյալ գրառում, որ թիվ 2496418 վկայականի համաձայն պետական գրանցում ստացած հողամասը փոխադրվել է հասարակական գործառնական նշանակության հողամասի:
3. Ըստ 18.12.2024թ. թիվ Մ-18112024-06-0009 գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժելու որոշման նշված հողամասի մի մասը համաձայն հատակագծի հանդիսանում խառը կառուցապատման հողամաս, սակայն համաձայն թիվ 2496418 սեփականության իրավունքը պետական գրանցում ստացած 0.0108 հա հողամասը գրանցված է որպես խառը կառուցապատման հողամաս, այդ իսկ պատճառով համաձայն 08.11.2024թ. թիվ 1118 համայնքի ղեկավարի որոշման և սույն որոշման այն ամբողջն է փոխադրվել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: