Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 16․06․2025թ․ թիվ 754 որոշման մեջ ավելացնել 2-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
Հողամասում առկա 12․63 քմ մակերեսով պահակակետի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության, հյուրանոցի պահակակետ գործառնական նշանակության։
2․ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 16․06․2025թ․ թիվ 752 որոշման 2-րդ կետը կարդալ որպես 3-րդ կետ։
3․ Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 24․06․2025թ․ թիվ 798 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: