Հիմք ընդունելով Վահրամ Կոլյայի Մարտիրոսյանի լիազորված անձ Արսեն Վոլոդյայի Վերդյանի կողմից 17.01.2025թ. ներկայացված թիվ Վ-40 դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15.03.1991թ. թիվ 02 որոշումից քաղվածքը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, 31.10.2024թ. լիազորագիրը՝ գրանցված գրանցամատյանում 2935 համարով, 13.01.2025թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ գրանցված գրանցամատյանում 121 համարով, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ.
1. Վահրամ Կոլյայի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 06-007-0401-0024 կադաստրային ծածակագրում գտնվող 0.13607 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խոտհարք գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել վարելահող գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: