Հիմք ընդունելով Սուրեն Սարգսի Ջիլավյանի կողմից ներկայացված 27.06.2025թ. թիվ 1449 դիմումը՝ Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արեվելյան փողոց 12/1 բնակելի տուն հասցեում 2020 թվականին ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին խնդրանքը, 29.05.2023թ. N 29052023-06-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագծերը, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված 28.12.2023թ. թիվ 2023JGPUGZ ծածկագրով տրամադրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը և 25.11.2023թ. կազմված ինքնակամ կառույցների հաշվառման փաթեթի վերաբերյալ համաձայնությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ տվյալ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը և քանի որ շինությունները կառուցված չեն քաղաքաշինության նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ կառավարության 05.01.2022թ. թիվ 14-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ որոշում եմ.
1. Օրինականացնել Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Արեվելյան փողոց 12/1 բնակելի տուն հասցեում գտնվող, Սուրեն Սարգսի Ջիլավյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-007-0308-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.03238 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը՝ 3.74 քմ ներքին մակերեսով, բաց պատշգամբը՝ 13.24 քմ մակերեսով, պարիսպը՝ 6.58 քմ մակերեսով, պարիսպը` 0.88 քմ մակերեսով:
2. Օրինականացման համար համայնքի բյուջե վճարել՝ 3.74 քմ ներքին մակերեսով բնակելի տան համար 6258 /վեց հազար երկու հարյուր հիթսունութ/ ՀՀ դրամ, 13.24 քմ մակերեսով բաց պատշգամբի համար 22151 /քսաներկու հազար մեկ հարյուր հիթսունմեկ/ ՀՀ դրամ, 6.58 քմ մակերեսով պարիսպի համար 11009 /տասնմեկ հազար ինը/ ՀՀ դրամ, 0.88 քմ մակերեսով պարիսպի համար 1473 /մեկ հազար չորս հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ։ Ընդամենը վճարվելիք գումարը կազմում է 40891 /քառասուն հազար ութ հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ: Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար նախատեսված գումարը, վճարվում է համայնքի բյուջեի թիվ 900255001712 հաշվեհամարին:
3. Հողամասի սահմանները և հողամասում առկա շինությունների տեղադիրքերը որոշվում են «Գագիկ Մեսրոպյան Վլադիմիրի» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:
4. Օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: