Այսօր: Հինգշաբթի, 22 Մայիսի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 06-007-0130-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.28256 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք. Մ. ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 17.05.2024թ. թիվ 50-Ա որոշումը, 02.05.2024թ. N 02052024-06-0057 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43 հոդվածի 3-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող, 06-007-0130-0008 ծածկագրով, մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք Մ. Սարյան փողոց թիվ 2 հասցեում գտնվող, 0.28256 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը: Մեկնարկային գին սահմանել 4238400 /չորս միլիոն երկու հարյուր երեսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
2. Հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում:
3. Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններն ու պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner