Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 12.09.2023 թվականի N 86-Ա որոշումը, Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 2 արձանագրությունը որոշում եմ՝
1. Մարզ Լոռի, համայնք Ստեփանավան Ստեփանավան ք. Ամերիկյան թաղամաս թիվ 22 հողամաս հասցեում գտնվող, 0.12 հա մակերեսով, 06-007-0119-0007 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 1470000 /մեկ միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով օտարել 2023 թվականի նոյեմբերի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի կողմից անցկացված աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված Ասյա Արթուրի Աբովյանին։
2. Ասյա Արթուրի Աբովյանին՝ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը:
3. Գումարն ամբողջությամբ վճարելուց հետո Ասյա Արթուրի Աբովյանի հետ երկու օրվա ընթացքում կնքել օտարման պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման: